24 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2018

Գազի արտահոսք ու պայթյուն. կան տուժածներ (տեսանյութ)

Ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Շիրակացի փողոցում: Բախվել են Մերսեդես մակնիշի երկու մեքենաներ:ՈՒժեղ բախումից մերսեդեսներից մեկը հարվածել է փողոցում կայանած ջրամատակարար ընկերության վթարավերացման բրիգադի բեռնատար մեքենային։ Գազի արտահոսք է եղել ու  հրդեհ է բռնկվել: Բեռնատարը եւ Մերսեդես մակնիշի մեքենաներից մեկը ամբողջությամբ այրվել են: Ուղևորներին հաջողվել է ժամանակին դուրս գալ տրանսպորտային միջոցից: Նրանցից երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի ԲԿ: Երեք մարտական հաշվարկ է պահանջվել հրդեհը մեկուսացնելու համար: Նշենք, մեքենաներից մեկը պատկանում է «Վեոլիա Ջուր» ընկերությանը: Դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն:

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ