19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը պահպանեն 3 սկզբունք. ՀՀԿ

«Մենք հարգում ենք մեր քաղաքացիների ազատ երթեր անցկացնելու իրավունքը, սա սահմանադրական նորմ է, և որևէ մեկն իրավունք չունի այն սահմանափակել, միևնույն ժամանակ կարծում եմ, որ ցույցի կազմկերպիչները պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի ցույցի մասնակիցները չիրկանացնեն ապօրինի գործողություններ: Դժբախտաբար եղել են հակառակ դեպքերը»,-ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելեց, որ իր հերթին էլ իշխանությունը պարտավոր է դրսևորել հանդուրժողականություն, զպսվածություն: «Իշխող կուսակցությունը դրական ու զուսպ է գնահատում ոստիկանության պրոֆեսիոնալ պահվածքը»,-նշեց ՀՀԿ խոսնակը: Նա ասաց, թե ճանապարհը մեկն են տեսնում`քաղաքան երկխոսություն: «Այլ ճանապարհ չկա»,-ընդգծեց ՀՀԿ խոսնակը՝ հավելելով, որ մեր երկրում իրենք ոչ մի թշնամի չունեն, ոչ մեկին թշնամի չեն համարում: «Անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը պահպանեն ժողովրդավարության կանոններ, զսպվածություն ու հանդուրժողականության, օրինականություն»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ