19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուզում եմ ներողություն խնդրել իմ տարիքի մարդկանց անունից մեր երիտասարդությունից. Ս. Դանիելյան

Հանրապետության հրապարակում դերասան Սերգեյ Դանիելյանը միացավ Իմ քայլը նախաձեռնությանը: «Ես ներողություն եմ խնդրում իմ տարիքի մարդկանց անունից, ովքեր նոր սերնդին այսպիսի Հայաստան են ժառանգել: Ես ձեր հաշվին եմ ապրում այս մի քանի տարին, արդեն քանի տարի դուք նայում եք իմ Յութուբի ալիքը,դուք գնում եք իմ տոմսերը,  դրա համար ողջունում եմ ձեզ: Շնորհակալ եմ ձեզ, որ եկել եք այստեղ, ուզում եմ ներողություն խնդրել իմ տարիքի մարդկանց անունից մեր երիտասարդությունից, որովհետև մեր հայրերը մեզ թողեցին շեն երկիր, մենք ձեզ տալիս ենք այս, մեզ այլ Հայաստան են թողել, իսկ մենք ձեզ տալիս ենք այն, ինչ-որ ունենք»,-ասաց Սերգեյ Դանիելյանը:

Նա ասաց, որ պետք է պահպանել Նիկոլ Փաշինյանի սահմանած կարգը՝ ցույցերը պետք է խաղաղ լինեն, և այդ դեպքում ոստիկանությունը կանցնի ցուցարարների կողմը. «Ես հավատում եմ, որ ոչ մի բան իզուր չէ, շնորհակալ եմ:Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ