29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

001

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հատկանշելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանների դերը: Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված փոխգործակցությունն այսուհետ ևս կլինի կառուցողական ու հաջողված:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն իր համար մեծ պատիվ է համարել Հայաստանում պաշտոնավարելը և ընդգծել, որ այս տարիների ընթացքում իրեն զգացել է Երևանի լիարժեք բնակիչ: Առիթն օգտագործելով՝ Իվան Վոլինկինը նաև շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ անցած հինգ տարիների ընթացքում դեսպանատան հետ արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա գործունեության մեջ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ