19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Եթե պետք է զենք գործածեն, թող գործածեն». Փաշինյան

«Եթե պետք է զենք գործածեն, թող գործածեն»,-այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ընդգծելով, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը ապօրին է:

Փաշինյանը նշեց, որ ինքը ժողովրդին բախումների չի տանում և երբ զգա, որ կարող է լարվածություն ստեղծվել, ապա կտեղափոխվի այլ վայր: Փաշինյանը հայտնում է, որ հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի Հիմնադիր Սերժ Թանկյանի հետ:

Նշենք, որ «Վերնիսաժի» հարեւանությամբ ոստիկաններով լի ավտոբուսներ կան: Մեկնարկել է Կառավարության նիստը:

Ավելի վաղ  հայտնել էինք,  որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ