19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խոշոր հրդեհ Արգավանդ գյուղում

Ապրիլի 19-ին, ժամը 00:23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արգավանդ գյուղում գտնվող կազմակերպություններից մեկի էլեկտրական ենթակայանում:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և չորս մարտական հաշվարկ, որոնցից երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են:

Պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի թիվ 174 հասցեում գտնվող ընկերության տարածքում այրվել են մեկ հարկանի շինության կախովի առաստաղը (մոտ 70 քմ), կից երեք հարկանի շինության 3-րդ հարկի էլեկտրական ենթակայանը՝ ամբողջությամբ (18 քմ) և ջերմահարվել՝ 2-րդ հարկի խոհանոցի կախովի առաստաղը (մոտ 4 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:58-ին, մարվել՝ 01:05-ին:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ