25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Անտանելի մթնոլորտ է». ՀԱԿ-ը կարձագանքի՞

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը գտնում է, որ «թավշյա» հեղափոխությունն իսկապես մեկնարկել է: Երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, հատկապես երիտասարդությունը, դուրս է գալիս փողոց՝ իր իրավունքներին ոտքի կանգնելու, դա հեղափոխության նման մի բան է, բայց հեղափոխությունը նաև գիտություն է, արվեստների արվեստն է, մինչև վերջ գնալու քայլերի բանալին պետք է ունենաս, եթե ձախողվեցիր, այդ հեղափոխությունը կարող է հակառակ էֆեկտն առաջ բերել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինիս ոգևորում է, որ երիտասարդներն են դուրս եկել փողոց, միաժամանակ ասում է, որ ավելի հեռուներում այս իշխանությունների հետևում ավելի բիրտ ուժեր են կանգնած՝ հանձինս Ռուսաստանի «Ռուսաստանն է որոշում՝ ինչ գլխաքանակով ուժեր գործադրի ոստիկանությունը»,-ասաց նա, ապա շարունակեց՝ բերելով Ուկրաինայի օրինակը. «Ուկրաինան առանձին Ռուսաստան էր, հիմա մի մասը կրակում է մյուսի դեմ, որովհետև Ռուսաստանը տարիներ շարունակ գիտեր, որ Ուկրաինայի ղեկավարությունը կողոպտել է սեփական ժողովրդին տարիներ շարունակ, մինչև անգամ Յուշչենկոն՝ Ուկրաինայի նախկին նախագահը, իր տան զուգարանը ոսկուց էր սարքել: Պուտինն ասում էր՝ ոչինչ, ինչ ասում ենք՝ անում է: Բայց խիարը թարս աճեց, բոլորս տեսանք: Վերջում այդ թալանած ոսկիները ավազակները թալանեցին:

Հիմա նույնը տեղի է ունենում Հայաստանում. ՌԴ-ն ղեկավարում է Հայաստանին»:

ՀԱԿ անդամ ընդգծեց, որ այսօր նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին հրամանները տալիս են Մոսկվայից, սակայն այսօրվա իրավիճակում կտրուկ հակառուսական տրամադրություններ են առաջանում, ինչի մեղավորը ՌԴ նախագահ Պուտինն է: «Մենք չենք ուզում ռուս ժողովրդի հետ վատ հարաբերություններ ունենալ, բայց մենք չենք էլ ուզում լինել Ռուսաստանի վասալը: Պուտինն ինքն էլ հաստատել է, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք թալանվել է ամեն ինչ:

Հիմա այս ռեժիմի օրոք ցանկացած տիպի պայքար արդարացված է, բռնապետության դեմ պայքարն աստվածահաճո գործ է, որովհետև մարդն ուզում է արդար ու ազատ ապրել, որ իր քվեն չգողանան»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա Վարդան Մալխասյանն ասաց, որ ինքը մասնակցել է ու էլի է մասնակցելու այս շարժմանը, այսինքն՝ ՀԱԿ մի շարք անդամներ կողքից աջակցում են, մանսակցում են ցույցերին:

Հարցին, թե ինչու կոչ չի արվում իրենց ընտրազանգվածին միանալ պայքարին, Մալխասյանն ասաց, որ չի բացառվում, որ այդ կոչն էլ արվի, քանի որ այս համակարգված կոռուպցիան ու թալանը անտանելի մթնոլորտ են ստեղծել, որը պետք է ջարդել ու փոխել ու ասպարեզից քշել չարիքի իշխանություններին ու կուսակցություններին՝ ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ