25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Խաղաղ քաղաքացուն չի կարելի բզբզալ». Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Հաղորդավարուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Զզվում եմ քաղաքականությունից, կոչերից, հավաքներից ու պաթոսիկներից (իմից էլ էդ թվում) 
ԲԱՅՑ 
1. Ցանկացած ուժ ստեղծում է հակաուժ
2.Դե ախր խաղաղ քաղաքացուն չի կարելի բզբզալ
3.քաղաքացիական հարցադրումներին ՔԱՂԱՔԱԿԱՆ պատասխաններ չտալը քաղաքական անգործություն է
4. մարդիկ կարող են ու պիտի այլակարծություն ունենան, որ «կողմից» ուզում է լինեն, դրանից չի կարելի վախենալ կամ չարանալ( բայց դե լուծումներն, անտեր մնա, պետք է տրվեն) 
5. Էս շարժումը խոշորացույցի պես ի տես է դնում շատերի կարծիքը, կարիքը, խնդիրը, դա չի կարելի հաշվի չառնել
6.Մեռա ասելով՝ երկխոսության կարիք կա, ոչ թե մենախոսությունների 
7. Աստված տա, որ ամեն ինչ ԽԱՂԱՂ լուծում ստանա, ու ստանա!, մարդիկ իրոք հոգնել են անորոշ ու անշարժ խնդիրներից 
8. իմ էջը բաց է, և ով դեռ չի հասցրել ինքնահաստատվել, ազատ զգացեք
9. Ու մի խառնեք մարդու գործունեությունն ու էդ պահի ձեր «ճշմարտության» մասին տեսակետը, 
ԲԱՑԱՐՁԱԿ ոչինչ չի լինում։ 
10. Խաղաղություն մեր կես կտոր երկրին, որը «սեյսմիկ» գոտուց ոչ մի կերպ դուրս չի գալիս ցավոք. օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ