24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեսանելի աշխատանք է կատարվել, բայց անելիքները դեռ շատ են. Բակո Սահակյանն ամփոփել է 2017թ.-ը

2017 թվականի ընթացքում Արցախում մեծ աշխատանք է կատարվել, արդյունքները տեսանելի են, սակայն շատ են նաեւ անելիքները: Այս մասին ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ ապրիլի 19-ին Ազգային ժողովի նիստում ներկայացնելով 2017 թվականի գործունեության արդյունքները եւ 2018 թվականի ծրագրերը:

Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը հատուկ կանգ է առել պաշտպանության, արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական, դատաիրավական եւ պետական կառավարման ոլորտների վրա:

«Ծավալուն ծրագրեր են իրականացվելու տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Հիմնական շեշտը դրվելու է տնտեսության մրցունակության եւ մի շարք ոլորտներում ինքնաբավության մակարդակի բարձրացման, ներդրումների համար գրավիչ պայմանների ստեղծման, վարչարարության հնարավորինս կրճատման ու պարզեցման, թափանցիկության աստիճանի բարձրացման վրա»,- ընդգծել է Բակո Սահակյանը՝ հավելելով, որ ընթացիկ տարում նախատեսված ծրագրերի իրականացումից է մեծապես կախված սահմանված նշաձողերին հասնելը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ