25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դեղին քա՞րտ» իշխանություններին դրսից

«Հաջողությունը կախված է նրանից, թե այդ շենքերի փակման գործողությունը մեծ ծրագրի դետա՞լ է, թե՞ ինքնանպատակ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի կարող է հանգեցնել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ մեկնարկած պայքարը: 

«Անհնար է երկար ժամանակ կառավարական շենքեր շրջափակել, եթե չկա հետագա գործողությունների ծրագիր։ Իսկ այս պահի դրությամբ այդ ծրագիրը չի երևում։ Այս  պահի դրությամբ երևում է կառավարական շենքերի շրջափակում, որը ինչ-որ չափով աշխատող է, եթե հանդիսանա մի ընդհանուր նախագծի դետալ՝ ինչպես Ուկրաինայում։

Դուք հիշում եք, որ Մայդանում էլ կառավարական շենքեր շրջափակվեցին, բայց դրանից հետո ինչ-որ գործողություն եղավ։ Շենքերի շրջափակումը ինքնին որևէ խնդիր չի առաջացնում, քանի որ դա հնարավոր չէ անել ամիսներ շարունակ, դրա համար այդքան ուժ չկա։ Ի վերջո, մի քանի օր հետո շատ հանգիստ ոստիկանները կբացեն դռները, մարդկանց մուտքը կվերականգնվի։ Բացի այդ, շենքերը շրջափակողները պարապ չեն, նրանք աշխատում են, դասի են և չեն կարող երկար ժամանակ բացակայել։ Այս պահի դրությամբ գործողությունները չունեն զարգացման վեկտոր։ Դա չի երևում»,-հավելեց նա:

Արմեն Բադալյանն ընդգծեց, որ աննախադեպ էին 2008 թվականի մարտի 1-ից առաջ տեղի ունեցող հավաքները. «Որովհետև այնտեղ իրոք աննախադեպ մեծ քանակությամբ մարդիկ կային: Եղել են օրեր, որ մոտավորապես 180-200 հազար մարդ էր հավաքվում Ազատության հրապարակում: Իսկ երեկվա հանրահավաքին 5-10 հազար մարդ կար, ինչը բավականին մեծ թիվ է՝ վերջին մի քանի տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական գործընթացների ժամանակ մարդկանց թվաքանակի համեմատ, սակայն աննախադեպ չէր»,-շեշտեց նա:

Վերջինս հավելեց, որ խոսում են ինչ-որ հեղափոխական կոմիտեներ ստեղծելու մասին, սակայն ինչ-որ ավելի կոնկրետ քայլեր դեռևս չեն երևում, որովհետև անհասկանալի է՝ այդ հեղափոխական կոմիտեներն ինչպե՞ս են իշխանությունը վերցնելու մարզերում կամ Երևանի տարածքում: «Հնարավոր է այս տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են այսօր Երևանի փողոցներում, որոշ ժամանակ հետո՝ վաղը չէ մյուս օրը կամ մեկ տարի հետո, նորից կիրառվեն այլ ուժերի կողմից և կոնկրետ արդյունք ունենան»։

Ըստ նրա՝ ամենակարևոր հարցը սա է. «Ի վերջո, ո՞րն է այս շարժման նպատակը՝ միգուցե դեղին քա՞րտ իշխանություններին դրսից»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ