24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեկի քթից եթե արյուն գա, դա շատ լուրջ բեռ ու պատասխանատվություն է. Շարմազանով

«Իշխանությունը մինչ այս պահն ունեցել է շատ առիթներ անօրինական գործողությունները զսպելու: Եթե Ֆրանսիայում, Գերմանիայում կամ ԱՄՆ-ում ոստիկանի վրա հարձակվեն, պետական կառույցներ շրջափակեն, վիրավորեն, դա օրինակա՞ն է, թե՞ անօրինական»,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով հանրապետությունում ընթացող ցույցերից:

Շարմազանովը կոչ արեց և իշխանությանը, և ոստիկանությանը, և ուժային կառույցներին, ցույցի մասնակիցներին ու հատկապես կազմակերպչին պատասխանատվությունն իր ուսերից չգցել: «Եթե այդքան ժողովրդին տանում ես, պիտի հասկանաս, որ ամեն մեկի քթից եթե արյուն գա, դա շատ լուրջ բեռ ու պատասխանատվություն է: Դրա համար ես բոլորին կոչ եմ անում երկխոսության: Անկախ նրանից՝ դուք Շարմազանովին սիրում եք, թե ատում եք, ես ձեզ բոլորիդ սիրում եմ, որովհետև դուք բոլորդ մեր քաղաքացիներն եք»,-նշել է նա:

Շարմազանովն ընդգծել է, որ երեկ խորհրդարանում ականատես եղան երկխոսության, երբ «Ելքի» պատգամավորները ամենասուր հարցերը տվեցին վարչապետ Սերժ Սարգսյանին ու ստացան կառուցողական պատասխաններ: «Դա հիասթափության է տանելու: Չի կարելի այդ երիտասարդներին, որոնք առաջին քայլն են կատարում՝ որպես քաղաքացիներ, տանել դեպի հիասթափություն, չի կարելի նրանց էմոցիաների հետ խաղալ»,-հավելել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ