19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երեկվա բեկումնային իրադարձություններից հետո մեզ այլևս ոչինչ չի կանգնեցնի. Փաշինյան/տեսանյութ/

«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Ֆրանսիայի հրապարակ: Երեկոյան հանրահավաքից ու երթից հետո Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողները գնացել էին տուն, Երևանի փակ ճանապարհներն էլ բացվել էին:

«Ժողովուրդ ջան, բոլորիդ շնորհավորում եմ երեկվա փառապանծ հանրահավաքի կապակցությամբ»,-ողջունելով ներկաներին ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ երեկվա դեպքերին, որ գիշերը տեղի էին ունեցել Մաշտոցի պողոտայում: «Ոստիկանների և Շմայսի բրիգադները միմյանց հետ համագործակցելով նման հնդկական կինոներ էին կազմակերպել պողոտայում: Ես կոչ արեցի, որ եթե կան մեջ աջակիցներից էլ այնտեղ, հեռանան, բայց գիտեմ, որ չկային»,-ասաց նա:

Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ բռնություն գործոդրողներն ուզում են իրենց շարժման պարտությունը: «Բայց երեկվա բեկումնային իրադարձություններից հետո մեզ այլևս ոչինչ չի կանգնեցնի»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ