29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Այս հրապարակն է թելադրում. Տիգրան Ավինյան

30707595_1981488655256463_7592778099381501952_n

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանy Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե իշխանություններն ասում էին, թե հասարակությունը չի արձագանքելու, հասարակությունը չի ընդունելու իրենց առաջարկը․ «Այս մարդիկ են ասում, որ իշխանությունը Ձերը չի»,- ասաց նա:

Նա նշեց, որ ինքը բոլորի աչքերում տեսնում է, որ լույսի արեգակն է փայլում: Ըստ Արայիկ Հարությունյանի՝ եթե ժողովուրդը ցանկանում է իշխանությանը փոխել, դրա իրավունքն ունի:

Իսկ ՔՊ մեկ այլ անդամ՝ Տիգրան Ավինյանն էլ իր ելույթում ասաց, որ Հանրապետության հրապարակում հավաքված մարդիկ բազմազան են և կոչ արեց ՀՀ քաղաքական ուժերին, ՀՀ քաղաքացիներին  տեսնել ու հասկանալ այս քաղաքացիների ուժը:

«Այս հրապարակն է թելադրում: Ես անկեղծ կլինեմ ու կասեմ, որ երբ մենք Գյումրու հրապարկից 10-12 հոգով սկսեցինք քայլել և անցանք 215 կմ, մենք շատ փոքր հույս ունեիք, որ այս հրապարակը հնարավոր է լցնել: Բայց դուք մեզ ապացուցեցիք, որ ՀՀ քաղաքացին արժանապատիվ է, ՀՀ քաղաքացին ազատ է, ՀՀ քաղաքացուն  է պատկանում իշխանությունը»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ