23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Նա հիանալի տիրապետում է քաղաքական, տնտեսական և մնացած ոլորտներին»

Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018թ. ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Կնյազ Հասանովը, անդրադառնալով  վարչապետի ընտրությանը, Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝ Սերժ Սարգսյանին   վստահում է․ նա  իր կյանքը նվիրել է երկրի զարգացմանը, անվտանգության ամրապնդմանը։

«Նա երեսուն տարի  շարունակ՝ կարևոր  պաշտոններ է զբաղեցրել այդ թվում՝  ուժային կառույց է  ղեկավարել, եղել է վարչապետ, նախագահ։ Նա շատ լավ  գիտի՝ այսօր ինչ խնդիրներ կան մեր երկրում,  հիանալի տիրապետում է   քաղաքական, տնտեսական և մնացած ոլորտներին», –  ասաց Հասանովը։

Վերջինս շեշտեց՝ որպես ազգային  փոքրամասնության ներկայացուցիչ  չի կարող չշեշտել այն, որ Սերժ Սարգսյանը մեծագույն հարգանք է տածում ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ, երբեք չի մոռանում  պետական մակարդակով շնորհավորել ազգային փոքրամասնությունների տոները, կարևոր առիթները։

«Նա մեծ հարգանք է վայելում նաև միջազգային հանրության  շրջանում», –  եզրափակեց Հասակովը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ