20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միջազգային մամուլի անդրադարձը Երևանյան ցույցերին

Washington Post-ը, Bloomberg-ը, BBC-ն, Associated Press-ը և մի շարք այլ միջազգային լրատվամիջոցներ անդրադարձել են երկուշաբթի օրը Երևանում խաղաղ ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներին, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Washington Post-ը մասնավորապես նշել է, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ է կիրառել դեպի Ազգային ժողով շարժվող հազարավոր հակաիշխանական ընդդիմադիր ցուցարարների հանդեպ, որի արդյունքում կան վիրավորներ:

Երկուշաբթի առավոտյան շուրջ 10 հազար քաղաքացիներ արգելափակել էին մայրաքաղաքի երթևեկությունը՝ դիտարկելով նախկին նախագահի իրականացրած կառավարման համակարգի բարեփոխումերը որպես իշխանությունից չհեռանալու միջոց, գրել է Washington Post-ը:

Հեղինակավոր պարբերականը նաև ընդգծել է, որ Սերժ Սարգսյանը իշխանության է եկել 2008 թվականին և իր նախագահության ժամկետի լրանալուց և նախագահի լիազորությունները թուլացնելուց հետո, վկայակոչելով ընդդիմությանը՝ ցանկանում է հավերժ մնալ իշխանության:

Associated Press-ի թղթակիցը արձանագրել է մի քանի ցուցարարների, այդ թվում՝ բողոքի ցույցի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վիրավորվելու և շտապօգնության մեքենաներով հոսպիտալիզացվելու փաստը:

World Politics Review-ն նույնպես բավականին հանգամանալից վերլուծականով անդրադարձել է Երևանի ցույցերին նշելով, որ Սերժ Սարգսյանի իշխանությունից չհեռանալու ծրագիրը վերակենդանացրել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ու ակտիվիստներին:

Իրադարձությունները այլ կերպ են մեկնաբանում Կրեմլյան լրատվամիջոցները։

Հատկանշական են մասնավորապես ռուսական Sputnik-ի հոդվածներն ու դրանց վերնագրերը: Դրանցից մեկը, որպես օրինակ, բողոքի ցույցի ընթացքում ոստիկանների գործողությունների հետևանքով միրավորված մասնակիցների, Նիկոլ Փաշինյանի, այդ թվում վիրավոր ոստիկանների փոխարեն միայն նշել է 3 վիրավոր ոստիկանների մասին: Նույն Sputnik-ի մեկ այլ «Երաժշտական դադար՝ Ընդդիմությունը մեկ ժամ դադար է վերցրել» հոդվածը Երևանի պահանջատեր ցուցարարարների բողոքի ցույցը չակերտներում «խաղաղ քաղաքացիական անհնազանդություն» էր որակել:

Գործի են դրվել նաև Կրեմլի քարոզչամեքենան հանդիսացող մի շարք այլ ԶԼՄ-ներ՝ փորձելով ակտիվորեն իրականացնել միակողմանի ապատեղեկատվություն իրականացնելու իրենց առաքելությունը: ВЗГЛЯД Деловая газета-ն Новый армянский майдан раскачивают «грантоеды» ծավալուն հրապարակման մեջ արդեն հոդվածում Երևանի ցույցերը բնորոշում է որպես գրանտակերների կողմից կազմակերպվող հերթական մայդան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ