19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին. Սերժ Սարգսյան

Վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ամփոփիչ ելույթում հայտարարեց, որ հնչած ոչ բոլոր մտքերի հետ է համաձայն: Նա նշեց, որ որոշ գնահատականներ արդար չեն, հատկապես երբ թվերը կլորացնում են, որպեսզի արդարացնեն այս վիճակը: 

«Հանրապետության երրորդ նախագահի տարիներին, ասում են, եղել են խոստումներ, որոնք չեն կատարել: Մեջբերում են համատեքստից հանված խոստումներ ու որակվում չկայացված, փորձում են եզրակացնել, թե իբր անցած 10 տարիներն անարդյունավետ են, դա արվում է վարչապետի թեկնածուին սևացնելու մտադրությամբ, ամեն ինչ վատ է արվել, ոնց կարող  է հետագայում լավ լինել, սա մարզունակ մարտավարություն է»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նա հավելեց. «2007-2017 թվականներն ընդգրկող տասնամյակը մեր հայրենիքի, մոր բոլորի, մեր զավակների կյանքի կարևոր ու անբաժան հատվածն է, այս ընթացքում մենք 2 խոշոր տնտեսական ճգնաժամ ենք դիմագրավել, 2 պատերազմական իրավիճակ ենք հաղթահարել, անվտանգության սպառնացող մարտրահրավերների ենք հանդիպել ու այդ ընթացքում կարողացել ենք բազմաթիվ բարեփոխումներ արձանագրել, կարողացել ենք կանգնել միջազգային բարդ ու հարափոփոխ հարթակում,ուղիղ նայել մեր գործընկերների աչքերին:

Անցած 10 տարիները մեր բոլորի պատմությունն են, Սերժ Սարգսյանի պատմությունը չեն, և չարժե սևացնել այն ամեն գնով, ինչ է, թե հարկ կա՝ թուլացնելու քաղաքական մրցակցին: Արդար չէ և չարժե դա անել»:

Իր ելույթի ավարտին վարչապետի թեկնածուն շնորհակալություն հայտնեց կոալիցիային իրեն առաջադրելու, սատարելու համար, նաև ընդդիմադիրների ելույթների համար:

Դիմելով Արամ Սարգսյանին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին»: Նա հորդորեց չշահարկել դա: 

Անդրադառնալով Էդմոն Մարուքյանին՝ նա նշեց, որ այլևս չկա նկարը, նկարի իշխանությունը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ