23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ձեզ ո՞նց սիրենք, ձեզ ո՞նց կարելի է սիրել

Իր ելույթում ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ մեզ մոտ ստացվում է սիրել հայրենիքը, սակայն չի ստացվում սիրել հայրենակցին:

«Պարո՛ն Աշոտյան, ձեզ ո՞նց սիրենք, ձեզ ո՞նց կարելի է  սիրել»,-ապա «Ելք» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ասաց Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ այս համակարգում անշրջելի լուծումներ են պետք, փոփոխություններ են պետք:

Նա նշեց, որ խոսքի ազատության մասին են խոսում, սակայն կառավարության նիստերը փակ են դարձնում: Ապա Սերժ Սարգսյանից հարցրեց, թե ինչու են այդ նիստերն այսուհետ փակ:

Մարուքյանն անդրադարձավ նաև հայտարարություններին, թե տուրիզմն է զարգանում: «Ցերեկը ինչո՞ւ չենք կարողանում գնալ Եվրոպա, ինչպե՞ս է զարգանում տուրիզմը»:

Ապա դիմելով ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանին, ով ասել էր, թե Մարուքյանը Վանաձորի սրճարաններում նստելով է ընտրվել՝ ասաց. «Ախր պարոն Մարուքյանը 31 տարեկանում հաղթել է ձեր սիրելի Վիկտոր Դալլաքյանին»:

Մարուքյանն ընդգծեց՝ երկիրն այս պահին հանգիստ վիճակում չէ, բոլորն են մեղավոր սրա համար, և բոլորով պետք է գնալ այդ խնդրի լուծմանը: «Չի կարելի կազմակերպել այս շենքում հաջորդ լսումները զոհերի, վիրավորների մասին: Իսկ թիվ մեկ պատասխանատուն դուք եք՝ իշխանություններդ՝ Սերժ Ազատի Սարգսյանի գլխավորությամբ»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ