25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դուք կարող եք կանխել դա՝ հրաժարվելով այս հավակնությունից. Մանե Թանդիլյանը՝ Սերժ Սարգսյանին

2008 թ-ի կեղծ ընտրությունների և մարտի 1-ի ոճրագործության արդյունքում պաշտոն ստանձնած Սերժ Սարգսյանը մի շարք խոստումներ էր տվել, որոնք չեն իրագործվել: Այս մասին այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նա նշեց, որ միջազգային վարկանիշներում Հայաստանը հարկային ու մաքսային համակարգով հազիվ է 100-ամյակի մեջ մտնում: «10 տարվա ընթացքում ավելի քան 20 տոկոս չնվազող գործազուրկն ավելին է: Հայաստանում աշխատանքը չի գտնում մարդուն:

Բժշկությունը մատչելի չէ դարձել մարդկանց համար: Հայաստան մարիկ մահանում են բժշկական օգնության անհասանելի լինելու պատճառով»,-ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց նախկին նախագահի խոսքերը, թե կենսաթոշակը պիտի ապահով գոյություն ապահովի, սակայն 45 հազար դրամից էլ նվազ թոշակն, ըստ նրա, «իրոք ապահովել է» արժանավայել ծերություն: 

Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ հեռավոր մարզերում մնացել են միայն «արժանավայել» կենսաթոշակի սպասող մարդիկ:

Նա հիշեցրեց նաև ատմոկայանի երկրորդ բլոկի մասին խոստումը, որը օդում մնաց: Իսկ 10 տոկոս աղքատության փոխարեն, որ խոստացվել էր, այսօր ունենք 30 տոկոս աղքատություն: «Փաստորեն ձեր առաջնորդությամբ 10 տարիների ընթացքում անթիվ-անհամար չկատարված խոստումների շարքը կարելի է շարունակել»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ չի առաջադրվելու 3-րդ անգամ:

«Եթե ես լինեի ձեր փոխարեն, թերթև կկատարեի վերջին խոստումը՝ ես՝ Սերժ Սարգսյանս, չեմ առաջադրվելու վարչապետի պաշտոնում: Թերևս դուք ունեք հնարավորություն՝ փրկելու Հայաստանի վարկանիշը և չասվելու ԵԱՏՄ-ական պետությունների շարքին, որոնք որևէ բան տարիների շարունակ չեն փոխում իրենց երկրում:

Այսօր փողոցներում հազարավոր մարդիկ պայքարում են ձեր՝ 3-րդ անգամ վերարտադրության դեմ: Դուք կարող եք կանխել դա՝ հրաժարվելով այս հավակնությունից»,-նշեց Մանե Թանդիլյանը:

Նա հայտարարեց, որ եթե այս բողոքի ցույցերի ժամանակ արյուն թափվի, սա մնալու է բացառապես Սերժ Սարգսյանի պատասխանատվության ներքո: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ