17 Հուլիսի, Երեքշաբթի, 2018

Պառկում եք դռների արանքը. Փաշինյանը կոչ արեց

30729268_1605226949598426_8842351830030614528_n

Գերատեսչական մի քանի շենքեր շրջափակելուց եւ այնտեղ խմբեր թողնելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ վերադարձավ արտաքին գործերի նախարարության մոտ:

Փաշինյանը հայտարարեց, որ այսօր սպասվող հանրահավաքը տեղի կունենա ոչ թե Ֆրանսիայի, այլ Հանրապետության հրապարակում: Այնուհետեւ նախաձեռնության առաջնորդը կոչով դիմեց աջակիցներին. «Հենց դուռը բացվում է, դռների արանքը մի քանի հոգով պառկում եք, մյուսները, թեկուզ տրորելով, մտնում են ներս ու առանց բռնության նստացույց են անում: Հենց մեկը դուրս եկավ, ասաց՝ ախպեր վատ եմ, պիտի դուրս գամ, պառկում եք դռների արանքը»:

Արդեն հայտնել ենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ երկրում թավշյա հեղափոխություն է իրականացնելու: Նա բոլորին կոչ արեց դուրս գալ փողոց, շրջափակել կառավարական հաստատություններն ու նստացույցեր կազմակերպել: Այս հայտարարությունից հետո երթ մեկնարկեց, որի ընթացքում ցուցարարները սկսեցին գերատեսչական շենքեր շրջափակել: Այս պահին շրջափակված են գլխավոր դատախազության, Վճռաբեկ դատարանի, ԱԳՆ-ի, ՊԵԿ-ի շենքերը:

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ