20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կարևոր է՝ ով է նավապետը. Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանից (տեսանյութ)

Խորհրդարանի հատուկ նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի թեկնածության հարցը ելույթի խոսքով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նկատեց, որ այսօր հիշարժան օր է հայոց խորհրդարանում և երկրում, առաջին անգամ ընտրում ենք առաջին խորհրդարանական երկրի վարչապետին: Նա նշեց, որ ԱԺ մեծամասնություն ձևավորվեցին ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: «Ըստ չգրված օրենքի՝ իշխող մեծամասնության ղեկավարը բոլոր պառլամենտական երկրներում առաջադրվում է վարչապետի թեկնածու, ուստի զարմանալի զրույցները ոչ տրամաբանական են:

Այսօր ոչ թե պետք է կատարենք ընտրություն ընդդիմություն և իշխանություն, այլ արձանագրենք մեկ տարի առաջ հանրության տված քվեն»,-ասաց նա և հիշեցրեց՝ առաջադրել են ՀՀԿ մեծարգո նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«ՀՀ-ն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ, թերություններ էլ են եղել, բայց անհամատեղելի է 2008թ-ի համեմատ»,-ասաց նա և նշեց, թե ՀՀ-ն մեծ զարգացում է ապրել մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման առումով: Նա շարունակեց ներկայացնել ձեռքբերումները՝ նշելով, որ մեկ տասնյակ պետություներ ճանաչեցին ՀՀ ցեղասպանությունը: ԵՄ անդամ երկու երկիիր՝ Հունաստանը և Կիպրոսը, ճանաչել են թուրքական ժխտողականության դեմ օրենքներ: «Մենք դարձանք ԵԱՏՄ անդամ, որը հնարավորություն տվեց ՀՀ տնտեսությանն ավելի լավ զարգացման համար: Դրա ապացույցը տնտեսական աճն է, ի դեպ լավագույնը ԱՊՀ երկներում»,-ասաց նա և նաև շեշտեց, որ ստորագրվեց ԵՄ-ի հետ համաձայնագիրը: «Եթե մենք նույնիսկ քայլենք Սևանա լճի վրայով, կգտնվեն ընդդիմադիրներ, որոնք մեզ կմեղադրեն լողալ չկարողանալու համար»,-ասաց նա: Շարմազանովը նշեց, թե կարևոր է՝ ով է նավապետը, որովհետև նավում նստած մարդիկ շատ դեպքերում չեն կարող իմանա՝լ ուր է գնում նավը, և ուստի պետք է նրան վստահել: Նա հույս հայտնեց, որ եթե կան կասկածներ, տարիների ընթացքում դառնան համոզմունք, թերությունները վերածեն ձեռքբերումների, հավատի պակասը լրացվի: «Մեզ պետք են ոչ թե ցնցումներ, այլ ժողովրդավարություն»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ