20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սերժ Սարգսյանն առաջնորդվել է մի սկզբունքով՝ ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգությունը և բարեկեցիկ կյանքը»

Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին ներկայացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով հայտարարեց, որ այսօր պատմական օր է: «Սերժ Սարգսյանի իրականացված տնտեսական բարեփոխումների շարքում առաձնահատուկ տեղ ունեն կառավարման բարեփոխումները՝ կիսանախագահականից նախագահականին անցնելը»,-ասաց նա: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը անվտանգության երաշխավոր է, ով իր գործուենության հիմքում դրել է Հայաստան-Սփյուռք-Արցախ կապի ամրապնդումը:

Վահրամ Բաղդասարյանի ներկայացմամբ՝ ՀՀ նախկին նախագահը պետականամետ գործիչ է, նրա կողմից վարվող արտաքին ու ներքին քաղաքականության արդյունքում, դիվանագիտական հմուտ գործունեությամբ նա միայն դրական արդյունքների է հասել:

«Սերժ Սարգսյանի անցած ուղուն տեղյակ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ամեն մի փուլը նշանակալի ու կարևոր է, անուրալի է նրա դերը Արցախի հարցում, զինակից ընկերները մինչև այսօր էլ նշում են այն հիմնարար դերակատարումը, որ ուներ հայրենիքի ամրապնդման ու պատերազմի գործում»,-ասաց Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը նվիրվել է հայրենիքին, նրա պաշտպանությանը, անվտանգությանն ու առաջընթացին:

«Սերժ Սարգսյանն առաջնորդվել է մի սկզբունքով՝ ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգությունը և բարեկեցիկ կյանքը։ Գնահատելով Սերժ սարգսյանի անցած ուղին, նրա վարած արտաքին քաղաքականությունը, համբերատար և հմտորեն բանակցելու ընդունակությունը, մեր հանրապետության զարգացումն ապահովելու կարևորությունը՝ ՀՀԿ և ՀՅԴ խմմաբկցությունները ներկայացնում են Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը», – ասաց Բաղդասարյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ