19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հրմշտոց ոստիկանների ու ցուցարարների միջև. Աբովյան փողոցում նստացույց է

Երևանի կենտրոնում այսօր՝ առավոտյան ժամը 07.50-ի սահմաններում, երբ ոստիկանները փորձում էին բացել Մաշտոց–Թումանյան խաչմերուկը, հրմշտոց սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև, ինչից հետո ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել ցուցարարներից մի քանիսինՆ։  

Միջադեպի վայր շտապեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով ոստիկանությանն ասաց, որ ոստիկանության նկատմամբ իրենք բռնություն չեն գործադրում: Ոստիկաններից մեկը կոչ արեց` երիտասարդներին ասել, որպեսզի հանգիստ մնան:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին փակել փողոցները, պետական գերատեսչություններում հայտարարել նստացույց, թույլ չտալ որևէ մեկին աշխատանքի գնալ, սակայն այդ ամենը անել առանց բնության, որևէ գույք վնասելու: Նա նաև կոչ արեց դեսպանատները շրջափակել:

8:40 

Այս պահին ցուցարարները փակել են Աբովյան փողոցը: Ոստիկանները նախ որոշեցին հեռացնել ցուցարարներին, սակայն հետո նրանք դա չկատարեցի: Ոստիկաններից կոչ արեցին Փաշինյանին սադրանքներ չանել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ