24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դուք ժողովրդին տանում եք բախման.պայթունավտանգ իրավիճակ Բաղրամյան պողոտայում

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակից բարձրանալ Ազգային ժողով` իր աշխատավայր։

«Իմ աշխատավայրն Ազգային ժողովն է։ Դուք եք տվել ինձ այդ աշխատավայրը։ Եվ մենք հիմա բոլորս միասին գնալու ենք իմ աշխատավայր»,- ասաց Փաշինյանը։

Բայց մինչ ցուցարարներին առաջնորդելը, նա նախ առաջարկեց ծափահարություններով ողջունել Բաղրամյան պողոտան փակած ոստիկաններին, ապա ձեռքերը վեր բարձրացնելով ցույց տալ, որ իրենք զինված չեն, իրենց ձեռքերում ոչինչ չկա։

«Եթե որևէ մեկը կհարվածի որևէ ոստիկանի, տեղում չեզոքացրեք նրան, նա սադրիչ է»,- հորդորեց Նիկոլ  Փաշինյանը: Նա նկատեց՝ ոստիկանները հնարավոր հարվածներին իրենք միայն ժպիտով են պատասխանելու։

Նշենք, որ ոստիկանության ուժերը կենտրոնացած են Բաղրամյան Պողոտայի` Սահմանադրական դատարանին հարող հատվածում։ Այստեղից սկսած փողոցը փակ է։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշում է, որ ինքը կարող է ԱԺ ուղեկցել միայն պատգամավորներին:Օսիպյանը Փաշինյանի արածը՝ սադրանք որակեց:

«Ուզում եք քայլել ոստիկանների վրայով և գնալ Ազգային ժողով: Դուք ասում էիք, որ խաղաղ եք և դեմ եք բռնությանը, բայց ժողովրդին տանում եք բախման»,-նշեց Օսիպյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ