17 Հունվարի, Հինգշաբթի, 2019

Գյումրիում մեքենաներով են փակում փողոցները

unnamed

Գյումրում այսօր վաղ առավոտից ակտիվիստները ավտոմեքենաներով  փակել են Գարեգին Նժդեհ փողոցի դեպի մարզպետարան տանող հատվածը,  այստեղ հավաքվել են նաև ոստիկաններ: Դեռ մեծ թվով մարդիկ հավաքված չեն. քաղաքային տրանսպորտը ստիպված փոխել է իր ուղղությունը:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին են մոտեցել լրագրողները, այն հարցին թե ինչպես է վերաբերում նախաձեռնությանը ու փողոցը փակելուն նշել է, որ  քաղաքացիական ակցիա է, իրենց բողոք ու միջոցառումն են անցկացնում, մեքենաները ստիպված են շրջանցել փողոցը: Իսկ այն հարցին, թե սխալ են ընտրել փողոցը, մարզպետը նշեց, որ նայած թե ինչի համար են ցանկացել փակել: Ալիսան հրաշքների աշխարհում էլ է հարցնում է ճիշտ է արդյոք գնում, պատասխանում են, նայած թե ուր ես ուզում հասնել, նույն էլ ես եմ ասում, նայած թե ինչի համար են փակել ու ինչի են ուզում հասնել:

  Հետո սկսվեց ավտոերթը ու կանգնելով Արվեստների ակադեմիայի դիմաց ուսանողներին կոչ էին անում դուրս գալ ու միանալ: Հայկ Բարսեղյանն էլ մի քանի ընկերներով  պայքարին միանալու կոչերով  գնաց  Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի մոտ, այնուհետ Շիրակի պետական համալսարան, վանկարկելով՝ «դասադուլ է միացեք»:

 Նշենք, որ մարդիկ դեռ չեն հավաքվել: Ակտիվիստները իրենց մեքենաներով փակում  են տարբեր փողոցներ: Փակ են  Անկախության հրապարակից Թատերական հրապարակ ընկած հատվածը: Սախարովի հրապարակում մեքենաների կուտակում է: Նաև սկսել են  արագաչափերի վրա սոսնձաթուղթ կպցնել: Պայքարին միացել է ԳԱԼԱ կուսակցությունը:

unnamed

unnamed

unnamed

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ