19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

90 միլիոնով մեր նման փոքր երկրում ցանկացած պաշտոնի կարելի է գնալ. Կարեն Կարապետյան. Չորրորդ ինքնիշխանություն

Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում Աժ պատգամավոր Կարեն Կարապետյանին “Չորրորդ ինքնիշխանություն”-ը  հարց է ուղղել, թե ինչո՞վ վերջինս կբացատրի այն հանգամանքր, որ քաղաքական վերնախավում, որպես կարեւոր եւ ազդեցիկ դեմք, անընդհատ շրջանառվում է Կարապետյանի եղբոր` գործարար Սամվել Կարապետյանի անունը:

“Այնպիսի տպավորություն է , որ ինքն ակտիվորեն մասնակցում է հայաստանյան քաղաքական գործընթացներին”,- նկատել է թերթը:

Ի պատասխան Կարապետյանն ընդգծել է. “Ավելի շատ մարդիկ են, որոնք շրջանառում են այդ խնդիրը, եւ այդ պատճառները հասկանալի են”:

“Կասե՞ք` մեզ էլ հասկանալի դառնա”` շարունակել է  թերթի թղթակիցը: Կարապետյանն էլ հակադարձել է. “Մի պարզ բան ասեմ, մենք երկուսով էլ բիզնեսով էինք զբաղվում: Մի օր մենք որոշեցինք, որ մեզանից յուրաքւսնչյուրը մի գործով պետք է գբաղվի: Դուք պատկերացրեք իր ազդեցությունները Ռուսաստանի Դաշնությունում: Դա բավականին մեծ է եւ ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, լավ, այդ մեծ երկրում, այդ մեծ ազդեցությունները ունենալու դեպքում ինչո՞ւ որեւէ անգամ նա ձգտում չի ցուցաբերում գործել այդ մեծ, ռուսական քաղաքական դաշտում:

Գիտեք ինչո՞ւ, որովհետեւ մոտեցումը հետեւյալն է. մենք վերջնական որոշում ենք կայացրել`յուրաքանչյուրս գբաղվելու ենք այն գործով, ինչով բացառապես զբաղվելու ենք: Երբ մենք երկուսով բիզնես դաշտում էինք, ի սկզբանե պայմանավորվածություն ենք ձեռք բերել մեզանից յուրաքանչյուրը մեկ գործով պետք է զբաղվի. եթե ես քաղաքականությամբ եմ զբաղվում, ուրեմն ես չպետք է բիզնեսով զբաղվեմ եւ ընդհակառակը, եթե ինքը բիզնեսով զբաղվում է` ինքը պետք է քաղաքականությամբ չզբաղվի: Սա հստակ 20 տարվա ընթացքում եղել է:

Նրա միակ հետաքրքրությունը Հայաստանը իր հայրենիքը տեսնելն է: Ամեն ինչի մասին, կներեք, կոպիտ եմ ասում, բայց պարզ առեւտրականի հոգեբանությամբ չպետք է դատել: Մարդը հայ մարդ է, եւ իր հնարավորությունների, մեր ընտանիքի հնարավորությունների մի մասը մենք օգտագործում ենք մեր ժողովրդի համար: Չի կարելի այդքան փոքր լինել, իմ կարծիքով:

Վերջը տարիներ կանցնեն, մարդիկ կտեսնեն, թե մենք ինչով ենք զբաղվել այս տարիների ընթացքում, եւ որոշները` ինչով: Այս 20 տարիների ընթացքում մոտ 90 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրերի ֆինանսավորում ենք իրականացրել հենց բարեգործության նպատակով:

90 միլիոնի արձագանքները, եթե դուք ուշադիր եք եղել, որեւէ տարի չեք լսել: Հանգիստ, աննկատ 20 տարիների ընթացքում այդ գործերը արվել են: 90 միլիոնով մեր նման փոքր երկրում ցանկացած պաշտոնի կարելի է գնալ: Այսինքն` փոքր երկրներում 90 միլիոնը մեծ դերակատարություն ունի: Լավ, հասկացանք, բայց չի կարելի չէ՞ ամեն ինչի մեջ տեսնել ընդամենը քաղաքական ենթատեքստեր: Ձեր գործն է, դուք կարող եք տեսնել, իսկ մենք չենք տեսնում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ