24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ողբերգական դեպք ՌԴ-ում․ Ուֆայի ռեստորանի դիտահորում աշխատանքներ իրականացնելիս Հայաստանի 5 քաղաքացի է մահացել /տեսանյութ/

Ողբերգական դեպք է տեղի ունեցել ՌԴ Ուֆա քաղաքում։ «Пристань» ռեստորանային համալիրի դիտահորում աշխատանքներ իրականացնելիս Հայաստանի 5 քաղաքացի է մահացել, եւս մեկը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել։

Ռուսական զլմ-ների տեղեկություններով՝ աշխատակիցներից մեկը մտել է դիտահոր՝ ջուրը միացնելու, սակայն գազից թունավորվել եւ ուշաթափվել է։ Մյուսները ցանկացել են օգնել նրան, սակայն իրենք էլ ուշաթափվել, ապա՝ մահացել են։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, ապրիլի 13-ին, ժամը 19:12-ին ՌԴ-ում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Ուֆա քաղաքի Բելսկայա 25 հասցեի մոտակայքում՝ դիտահորում աշխատանքներ իրականացնելիս մահացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Ժամը 19:31-ին կապ է հաստատվել ՌԴ Բաշկորտոստանի Ճգնաժամային Կառավարման Կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 12:18-ին դիտահորում աշխատանքներ կատարելիս մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ Կամո Գերասիմի Պետրոսյանը (1983 թ.), Մերուժան Սերգեյի Աֆանիկովը (1962 թ.), Սուրիկ Ժորայի Աֆանիկովը (1981 թ.), Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը (1962 թ.) և Ռաֆիկ Գագիկի Գրիգորյանը (1989 թ., ՌԴ քաղաքացի), իսկ Ռուստամ Ռոբերտի Մելքոնյանը (1973 թ.) հոսպիտալացվել է Ուֆայի քաղաքային հիվանդանոց:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ