25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Շառլ Ազնավուրի որդուն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին և նրա տիկնոջը՝ Քրիստինա Սարկիսյանին: Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետին է ներկայացվել «Ազնավուր» կենտրոնի ստեղծման նախագիծը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է այդ նախաձեռնությունն ու նկատել, որ այն նոր լիցք կհաղորդի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի գործունեությանը:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ մեր քաղաքում է գտնվում մեծ հայորդի, ՀՀ ազգային հերոս, կենդանի լեգենդ  Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը: Այն իր ուրույն տեղն ունի մշակութային հարուստ պատմություն ու ավանդույթներ ունեցող Երևանում: Դուք հանդես եք գալիս իսկապես կարևոր նախաձեռնությամբ, և վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է օգնել Ձեզ այդ հարցում: Վստահ եմ, որ թանգարանը կսկսի ավելի ակտիվ գործել և իր ուրույն նպաստը կբերի մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացման գործում, այն էլ հատկապես այս տարի, երբ նշում ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, իսկ հոկտեմբերին էլ Երևանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը և իր ջերմ ողջույններն է խնդրել փոխանցել հայազգի աշխարհահռչակ շանսոնյեին:

Իր հերթին, Երևանի քաղաքապետին փոխանցելով Շառլ Ազնավուրի ջերմ ողջույնները, Նիկոլա Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին ջերմ վերաբերմունքի ու աջակցության պատրաստակամության համար:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ