19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շամիրամում 4 եզդիների սպանության գործը նոր փուլ մտավ

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 13-ին, Շամիրամում 4 եզդիների սպանության գործով դատական նիստը կրկին հետաձգվել է:

Գործով պաշտպան Կրոմվել Գրիգորյանը տարբեր պատճառաբանություններով  դատական նիստերին չի ներկայանում, ինչի պատճառով դատավոր Սուրեն Մնոյանը որոշեց գործում ներգրավվել հանրային պաշտպան Ինգա Աղաջանյանին:

Հանրային պաշտպանն էլ  գործի նյութերին ծանոթանալու նպատակով 10 աշխատանքային օր խնդրեց, դատավորն էլ նրա միջնորդությունը բավարարեց:

Ամբաստանյալ  Թելման Քալաշյանը հրաժարվեց հանրային պաշտպանի ծառայություններից՝ պնդելով, որ իրենք արդեն ունեն գործում ներգրավված պաշտպան։

 

Հաջորդ դատական  նիստը նշանակվեց ապրիլի 27-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն, բացի այդ, 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն` որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 25.08.2017թ. կատարել է նաեւ սուտ մատնություն: Թելման Քալաշյանի հորեղբորը՝ Քյարամ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին: Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ