20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բուդաղյանները կհասնե՞ն արդարության/տեսանյութ/

«Հասկանալով, թե եվրոպական դատարանում ինչ զարգացումներ կարող են լինել, իշխանությունները փորձեցին մեղմել վիճակը և ձևացրին, թե մեր պահանջները բավարարում են: Այսինքն՝ վերաքննիչ դատարանը գործը ուղարկեց նախաքննության, սակայն ավելի լուրջ խախտումներով նույն որոշումը կայացրին»,-Henaran.am-ի թղաթակցի հետ զրույցում ասաց Բուդաղյանների շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

Ալումյանը նշեց՝ Բուդաղյանների հորը զրկել են դատավարական կարգավիճակից:

«Սկզբից իբր մեր օգտին որոշում եղավ, կամ մարդու իրավունքների հարցում մեծ նվաճում, սակայն միջազգային ատյաններին հայտնելուց հետո ամեն բան շուռ եկավ»,-հայտնեց Ալումյանը հավելելով, որ դիմելու են բոլոր իրավասու կառույցներին արդարության հասնելու համար:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 2-ին այդ ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ փոխհրաձգության ժամանակ Գորիսի քաղաքապետի թեկնածու Ավետիք Բուդաղյանը զոհվել էր, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել: Սպանության գործով ձերբակալվել էին մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, սակայն 2013-ի սեպտեմբերին նրաց նկատմամբ քրեական գործը կարճվել էր: Քննչական մարմինը նրանց գործողությունները ինքնապաշտպանություն էր որակել: 2013-ի հուլիսի 9-ին Արտակ Բուդաղյանին եւ նրա հարազատներին Սուրիկ Խաչատրյանին սպանությամբ սպառնալու մեղադրանք էր առաջադրվել, Ավետիք Բուդաղյանի դեմ գործը կարճվել էր նրա մահվան փաստով:

2017 թվականի ապրիլի 27-ին Վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել Ավետիք Բուդաղյանի սպանության գործով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի դեմ քննությունը վերսկսելու մերժման մասին որոշումը: Սակայն դատարանը համաձայնվել էր վերսկսել Ավետիք Բուդաղյանի մահվան հետ կապված քննությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ