19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրարկությանը

Ապրիլի 12-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Ժան-Լուի Ատանգանա-Ամուգույի գլխավորությամբ:

Հանդիպման օրակարգում էին և հանգամանալից քննարկվեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:

Այդ համատեքստում ՖՄԿ պատվիրակության անդամները Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեցին Երևանում տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների հետ հանդիպումների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները։ ՖՄԿ քարտուղարության պատվիրակության անդամները գոհունակությամբ նշեցին, որ բոլոր ծրագրված աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, որոշ հարցեր կարգավորված են նույնիսկ մինչև ժամանակացույցով նշված ժամկետները։

Շնորհակալություն հայտնելով գագաթաժողովի նախապատրաստմանն առնչվող հարցերոմ ՖՄԿ քարտուղարության համակողմանի աջակցության համար՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը մոբիլիզացրել է բոլոր ռեսուրսները Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ