25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արա Բաբլոյանը հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում ապրիլի 12-ին հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը դրական է գնահատել հայ-բելառուսական քաղաքական երկխոսության ներկա մակարդակն ու երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բարեկամական կապերը: Արա Բաբլոյանը երկկողմ հարաբերություններում առանձնապես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչպես նաեւ օրենսդիր մարմինների փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակում երկու երկրների համագործակցության հարցերին:

Վլադիմիր Անդրեյչենկոն ընդգծել է, որ Բելառուսը ջերմությամբ եւ եղբայրական զգացումներով է վերաբերում հայ ժողովրդին: Երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության զարգացման հարցում նա կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի դերը:

Ընդգծելով, որ Հայաստանն ու Բելառուսը տնտեսական համագործակցության մեծ ներուժ ունեն՝ զրուցակիցներն այդ համատեքստում քննարկել են մի շարք ոլորտներում փոխշահավետ գործակցությունը զարգացնելու հնարավորությունները: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ