25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հլը միացեք մինչև տենանք ինչ կլինի»

«Հայաստանում ով որոշում է մի օր բարձրաձայն հայհոյել իշխանությանը որոշ մարդկանց մոտ վերածվում է հնդկական սուրբ կովի, որին քննադատել և անցյալը դեմքին ասել չի կարելի, քանի որ դա համարվում է պառակտում։

Բայց ոչ մեկ հաշվի չի առնում, որ լուսացույցի կարմին լույսից միացված ընդդիմադիրները, ովքեր մեկ ու մեջ են դառնում ընդդիմադիր ու ամբողջ կյանքում ձախողել են ամեն ինչ ավելի շատ են պառակտում նորմալ քաղաքացիների պայքարը։

Որ մեկի մասին փորձվես մի բան ասել կամ կասկածել վրա են հասնում՝ դե ժամանակին սխալվել է, հիմա փոխվել է, դուք մի բան արեք նոր քննադատեք և այլն․․․

Ցանկացած անձ, ով փորձում է իր վրա վերցնել ընդդիմադիրի պարտականությունը պետք է հասկանա, որ իրեն ավելի շատ են քննադատելու, քանի որ իշխանությունից հոգնած ժողովուրդը իր հետ է հույս կապում իսկ դա ընդունված փաստ է՝ ում վրա հույս ես դնում, նրանից ավելի շատ ես պահանջում ու նրան ավելի շատ ես քննադատում։

Թե չէ մարդիկ արդեն ձևը գտել են ու առանց կոնկրետ հեռանկարի ամեն անհարմար պահի սկսում են իրենց բողոքի շարանը ու թե բա՝ միացեք մեզ, ճիշտա հիմա կոնկրետ ոչ մի բան չենք կարող խոստանալ ձեզ, բայց հլը միացեք մինչև տենանք ինչ կլինի»։

Աշոտ Ասատրյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ