23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հարկավոր է շատ զգույշ վերաբերվել Սևանին»

Ինչպես հայտնել ենք,   Կառավարության այսօրվա նիստում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արսեն Հարությունյանը ներկայացրել է «Ոռոգման նպատակով 2018 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:

Անդրադրադառնալով վերոնշյալ թեմային՝   Henaran.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա   Ադամյանը նշեց՝ Սևանա լճից ջրառը վտանգավոր է։

«Հայաստանում   արդեն   կանոն է դարձել, որ անկախ նրանից՝ ինչպիսի ձմեռ ենք ունեցել և գարուն, մեկ  է  փորձում են Սևանա լճից պարտադիր ջուր վերցնել՝ ոռոգման  նպատակով:

Սա առաջին տարին չէ: Մենք պարբերաբար հետևել ենք այս իրավիճակին, նամակներ են  գրել  Ջրային կոմիտեին, Սևանի հարցերով զբաղվող հանձնաժողով, բայց միևնույն է, ինչպես տեսնում եք՝ իրավիճակը չի փոխվում։

Այսօր մեր փորձագետները խոսում են այն մասին, որ միևնույն է՝ Սևանա լճի էկոլոգիայի իրավիճակը լավը չէ, թափանցիկությունը բավարար չէ, ջրի ջերմաստիճանը բավական բարձր է, բացի այդ՝ ձկան պաշարները բավական քիչ են, որովհետև դա կապված չէ միայն որսագողության հետ, այլև էկոլոգիայի, և սա դարձել է խնդիր Սևանի համար»,- ասաց նա։

Բնապահպանը նշեց՝ դեռ չգիտեն՝ մյուս տարի ինչպիսի  ձմեռ կունենանք և ինչպիսի կլիմայական փոփոխություններ կլինեն Հայաստանում։ Սրա մասին ոչ ոք չի կարող գուշակել։

«Դրա համար մենք պիտի շատ զգույշ լինենք, այն տարիներին, երբ չունեինք լուրջ խնդիրներ՝ ջրամբարների, ձյան պաշարների, հորդառատ անձրևների հետ կապված, պիտի շատ զգույշ վերաբերվենք Սևանին»,- ասաց  բանախոսը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ