25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սերժ Սարգսյանի՝ վարչապետի թեկնածու լինելն անսպասելի բան չէր» /տեսանյութ/

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը  կարծում է ՝   վերջին  տասը տարվա ընթացքում ընդդիմությունը փոշիացվեց։  Այսօր վերջինս այս մասին հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

«Սահմանադրություն, իբր,  փոխվեց, և արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Երեկ էլ պաշտոնապես հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետի թեկնածուն»,-  ասաց բանախոսը՝ շեշտելով՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի թեկնածու    լինելն   անսպասելի բան չէր։
«Սահմանադրական փոփոխություններից հետո  ակնհայտ էր, որ վարչապետ է դառնալու Սերժ Սարգսյանը։

Տեղյակ եք, չէ՞, որ անգամ 2022թ. ԱԺ-ն չի ընտրելու վարչապետ, ըստ Սահմանադրության՝ իշխող կուսակցության ղեկավարին նախագահն իր հրամանագրով մեխանիկորեն նշանակում է վարչապետ։ Այսինքն՝ պետության առաջին դեմքին ընտրելու են ոչ թե ԱԺ-ում, այլ Մելիք-Ադամյանում, ինչպես Սովետական Միությունում էր։ Էլի սովետական համակարգն է գործելու», –   ասաց բանախոսը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ