24 Ապրիլի, Երեքշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Հայաստանում իրականացվում է մի ծրագիր, որը կոչվում է՝ Հայաստանի և հայության ոչնչացում. Ա. Մանուչարյան/տեսանյութ/

«Չկա առանձին Հայաստանի խնդիր, քանի որ ողջ մարդկությունը գտնվում է մի իրավիճակում, երբ նախագծերի բախում է տեղի ունենում ու շուտով մարդը կամ կդառնա գիշատիչ, կամ կսկսվի նորմալ մարդ դառնալու պատմությունը»,-այսօր՝ապրիլի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով՝ չկա Հայաստանի իշխանություն և Սերժ Սարգսյանին ոչ թե առաջադրում են հանրապետականները, այլ գերտերությունները. «Սերժ Սարգսյանը  հավաստիացումներ ստացավ աշխարհի ուժեղներից: Այս ամենից ելնելով կասեմ, որ ապրիլին այնքան բուռն կլինի ինչքան կորոշվի: Սակայն պետք է նկատել, որ  այդ համաշխարհային ուժերը, եթե կարողանային իրար մեջ պայմանավորվել Սիրիայում էլ խաղաղություն կլիներ: Գիշատիչները իրականում շատ են»,-ընդգծեց քաղաքական գործիչը:

Մանուչարյանը հայտնում է, որ Հայաստանում իրականացվում է մի ծրագիր, որը կոչվում է՝ Հայաստանի և հայության ոչնչացում: Նրա խոսքով՝ ծրագիրը իրականացվում է դրսից:

«Ծրագիրը իրականացվում է չորս հիմնական գործիքներով, առաջինը իրենց հարմար իշխանությունն է, որը սուտասան է և գող: երկրորդը ցեղասպան համակարգի ստեղծումն է»,-նշեց Մանուչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ