19 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2018

Ձեր հարստությունը փտություն է

businessman in room with big door to city

Դո՛ւք էլ լսեցեք ինձ, հարուստնե՛ր։ Լացե՛ք ու դառնորեն ողբացե՛ք այն դժբախտությունների համար, որ գալու են ձեր գլխին, որովհետև ձեր հարստությունը փտություն է, ձեր հագուստները՝ ցեցերի կեր։ Ձեր արծաթն ու ոսկին ժանգոտ են, և նրանց ժանգը ձեր դեմ վկայություն կլինի ու կրակի պես կլափի ձեր մարմինները, քանի որ իր վախճանին մոտեցող այս աշխարհում դուք միայն ա՛յս գանձերը դիզեցիք։ Ահավասի՛կ, ձեր արտերում աշխատող բանվորների վարձը, որ ձեզ մոտ պահեցիք՝ զրկելով նրանց, բարձրաձայն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ Ամենակալ Տիրոջ ականջին։ Ձեր կյանքը հաճույքներով և զվարճությամբ անցկացրիք երկրի վրա ու պարարտացաք՝ մորթվելու օրվան պատրաստվող անասունների նման։ Այո՛, իրավազրկեցիք և սպանեցիք արդարին, որ չընդդիմացավ ձեզ։

Հետևաբար, եղբայրնե՛ր, համբերո՛ղ եղեք մինչև Տիրոջ գալուստը։ Տեսե՛ք, թե մշակն ինչպես է համբերությամբ սպասում, մինչև որ աշնան ու գարնան անձրևներն իջնեն, և հողը տա իր թանկագին բերքը։ Դո՛ւք էլ համբերեցեք և ամո՛ւր պահեցեք ձեր սրտերը, որովհետև մոտ է Տիրոջ գալուստը։ Մի՛ տրտնջացեք միմյանց դեմ, եղբայրնե՛ր, որպեսզի Աստծու դատաստանին չենթարկվեք, որովհետև Դատավորն ահա գալիս է։ Նեղությունների մեջ համբերելու օրինա՛կ վերցրեք մարգարեներից, որոնք խոսեցին Տիրոջ անունով։ Չէ՞ որ մենք երանի ենք տալիս նրանց, որոնք համբերեցին, ինչպես մարգարեները։ Անշուշտ, լսել եք Հոբի համբերության մասին և գիտեք, թե Տերը վերջում ինչպե՛ս վարձատրեց նրան, որովհետև Տերը գթառատ է և ողորմած։

(Հակոբոս առաքյալի նամակը 5:1-11)

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ