20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զուգարանի դռան փոխարեն վարագույր են կախել. Հայկական Ժամանակ

2017 թ. ֆինանսատնտեսա­կան հաշվետվությամբ մշակույթի նախարարությունում էր Փայտարվեստի թանգարանի ղեկավարու­թյունը:

Թանգարանի ցուցանիշները նա­խարարության աչքին չափազանց համեստ էին: 45 տոկոս վճարովի այցելու ունենալու պարտավորու­թյան դիմաց այցելուների թիվը 34 տոկոս է եղել, մինչդեռ նախարարու­թյան որդեգրած սկզբունքով, բոլոր պետական թանգարանները 2018- ին պարտավորվում են 75 տոկոս վճարովի այցելու ունենալ:

Փայտարվեստի թանգարանը 2017 թ. 5 հազար այցելու է ունեցել: Թանգարանի ֆոնդապահ Մելանյա Միրզոյանը նշեց, որ այցելությունների առումով նմանօրինակ փոքր թանգարաննե­րի համար նման ցուցանիշը նույ­նիսկ շատ է: Թանգարանի աշխա­տակիցները, ովքեր ներկա են եղել հաշվետվությանը, նշեցին, որ մշա­կույթի նախարարը պահանջել է այ­ցելուների թվի եռապատկում:

«Նախարարը մեզ ասում է բա­ներ, ներկայացնում պահանջներ, որը մենք ի վիճակի չենք իրականացնել: Դա նույնն է, երբ երեխան ծնվում է 9 ամսականում ասեն, որ պետք է ծնվի 3 ամսում»,-ասաց Մելանյա Միրզոյանը: Վերջինիս ներ­կայացրած տվյալներով այս տարի թանգարանն ունեցել է 5 հազար այ­ցելու, որից 1777-ը վճարովի այցերն են, մնացածը թանգարանային օրերի եւ ամեն ամսվա վերջին շա­բաթում անվճար այցելուների թիվը:

Թանգարանի տոմսի արժեքը 500 դրամ է: Մեկ հիմնական եւ մեկ ժա­մանակավոր ցուցասրահ ունեցող թանգարանն ունի 12 աշխատող: Նշեց, որ պետք է թանգարան այ­ցելող հասարակություն ունենան, որ այցելությունների թիվը շատանա, մարդիկ, ովքեր նման պահանջ ու­նեն, հնարավորություն չունեն, բայց էլի գտնում են միջոցներ ու այցելում: «Իսկ դնել եւ պահանջել, որ այցելու­ների թիվը ավելացնենք, դա աբ­սուրդ է, մենք հո տուրիստական կազմակերպություն չենք, ի՞նչ անենք մեր սկզբունքները, մեր կա­նոնադրությունը փակենք, դնենք մի կողմ ու առեւտո՞ւր անենք»,֊վրդով­ված ասաց Մելանյա Միրզոյանը: Համաձայն մշակույթի նախա­րարության հրապարակման թան­գարանը չի կատարել 2017 թ. սուբսիդիոն պայմանագրի 5 կետ, սա­կայն կետերը չի մանրամասնել: Նախարարը թանգարանի տնօ­րեն Հենրիկ Սոնախյանին հայտնել է, որ վատ ցուցանիշներ է ներկա­յացրել եւ պայմանագիրը պատշաճ չի կատարել, որի համար էլ Սոնախյանը պատճառ է բերել թանգարա­նի տարածքի հիմնովին վերակա­ռուցման անհրաժեշտությունը:

Ամիրյանն արձանագրել է, որ այցե­լուների թվի ավելացմամբ նախ պետք է մեծացնել արտաբյուջեն, որտեղից գումարները կամաց-կամաց կուղղվեն տարածքի պայման­ների բարելավմանը:

«Ըստ երեւույթին, մենք նույն լեզ­վով չենք խոսում կամ էլ միմյանց ասածները չենք հասկանում: Եռալեզու բուկլետ տպագրելու պարտա­վորությունն էլ կապ ունի՞ տարածքի հիմնովին նորոգման հետ»,- հան­դիպման ընթացքում ասել էր Ամիրյանը: Թանգարանում մեզ ասացին, որ եռալեզու թռուցիկները տպած սպասում են, որ համապատասխան հրահանգից հետո տանեն նախա­րարություն: Նաեւ վստահեցրին, որ մինչ օրս բաժանած թանգարանա­յին այդ թռուցիկներով դեռ ոչ ոք չի այցելել թանգարան, այսինքն, այցելությանը թռուցիկների բաժանումը ոչնչով չի նպաստում:

«Այստեղ նպատակաուղղվածություն կա, նախատրամադրվածություն կա, բայց դեռ անորոշ է, թե ինչ եւ ինչու», – ասաց Մելանյա Միրզոյանը: Վերջինս եւս մեկ անգամ հիշեցրեց, թե թանգա­րանն ինչպես է ստեղծվել նշելով, որ երբ մնացած թանգարանները ստեղծվել են հայտնի արվեստա­գետի կամ գրողի անունով, նրանց պատրաստի շինություն է տրա­մադրվել, փայտարվեստի թանգա­րանը ստեղծվել է զրոյից, սկզբում ամեն մի ցուցափեղկում եղել է ըն­դամենը 3-4 ցուցանմուշ, այսօր ար­դեն 2000-ից անցել է:

Փայտարվեստի թանգարանում ներկայացրին, որ շենքն իսկա­պես բարվոք վիճակում չէ, փայտերը ճաքում են, շարքից դուրս են գալիս, ձմռանը այցելուն փախչում է թան­գարանից, քանի որ շենքը նորմալ չի ջեռուցվում: Թանգարանն ան­գամ նորմալ զուգարան չունի, դռան փոխարեն վարագույր են կախել.

«Ամեն տարի, երբ ընդհանուր քն­նարկում է լինում, այդ հարցերը բարձրացնում ենք: Կոնֆլիկտը սկսվում է դրանից, խնդիրներին ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ամիրյանն ամեն անգամ ասում է կլինի, կլինի»,- ասում է Մելանյա Միրզոյանը եւ նշում, որ վերանորոգման հեր­թի մեջ են արդեն 10 տարուց ավելի, համբերությամբ սպասում են:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ