25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու չի դիմում Կոստանյանին. բարոյական կգտնվե՞ն

”Դատական զեկույցը ներկայացնելիս մենք այդ հանգամանքը մատնանշեցինք, որ բոլոր հարցազրույցներն իրականացվել են գաղտնիության պայմաններում և երաշխավորվել ենք պահել տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը, այլապես մենք չէինք կարող այդ տեղեկատվությունն ստանալ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ տեղակալ Գենյա Պետրոսյանը` պատասխանելով հարցին, թե ինչու Դատախազությանը չեն ներկայացնում իրենց իրենց ունեցած տվյալները դատական համակարգի խախտումների մասին: 

Հիշեցնենք, ՄԻՊ-ի հրապարակած սկանդալային արտահերթ զեկույցից հետո /դատական համակարգը մեղադրվում էր կոռուպցիայի մեջ-հեղ./ Գլխավոր դատախազությունից նշել էին, որ եթե դատական համակարգում եղած խախտումների դեպքերի մասին տեղեկացնեն իրենց, անպայման կզբաղվեն դրանով:

Բացի այդ, Պետրոսյանը շեշտեց, որ զեկույցի ընդհանուր նպատակը ոչ թե կոնկրետ դեպքերի վերհանումն է, այլ համակարգային երևույթի բարձրացումը: ՛՛Իսկ համապատասխան դիմումները, որ եկան քաղաքացիներից, մենք բոլորն ուղղորդեցինք դեպի գլխավոր դատախազություն, որովետև դա իրենց իրավասությունների տիրույթում է, զբաղվել կոնկրետ դեպքերով, քրեական գործեր հարուցել՛՛:

ՄԻՊ տեղակալը հույս ունի, որ դատական իշխանությունը բարոյական կգտնվի և այս զեկույցից հետո ավելի լավ կաշխատի:

՛՛Եթե մենք այդ հույսը չունենայինք, անիմաստ կլիներ մեր աշխատանքը և հույս ունենք, համոզմունք ունենք որոշակի իամստով, որ այս զեկույցը արդյունքի կհասնի՛՛,-եզրափակեց Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ