25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներին թույլ չեն տալիս մեքենա վարել

ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներին թույլ չեն տալիս մեքենա վարել: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ 1,5 առաջ դիմել էր ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, նաև հարցը բարձրացրել էր հայ-ռուսական հանձնաժողովի նիստին, որից հետո մոտեցումները ներկայացվեցին, որ ԵԱՏՄ համաձայնագիրը բարձր է ՌԴ դումայի ընդունած օրենքներից, և պետք է ԵԱՏՄ անդամ երկրների վարորդական իրավունքները ճանաչվեն ՌԴ տարածքում:

«Խնդիրը լուծվեց, կարծես, բայց մի քանի օր է, հայտարարություններ ենք ստացել ՌԴ տարածքում մեր քաղաքացիներից, ովքեր ունեն ՀՀ վարոդական վկայական: Նրանց նեղն են գցում ոստիկանները, որ գնացեք հանձնեք քննություններ վարորդական իրավունք հանելու համար, քանի որ որևէ ծառյություն չեք կարող իրականացնել ձեր վարորդական իրավունքով»,-ասաց նա:

Մարուքյանը նշեց, թե ԵԱՏՄ համաձայանգրի հիմանարար սկզբունքներ են ոտնահարվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ