25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Համաձայնագիրը պատմական նշանակություն ունի ՀՀ-ի համար. Ֆարմանյան

«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց, որ սա առանցքային համաձայնագիր է:

Ֆարմանյանը հորդորեց` չշահարկել ԵՄ դեսպան Սվիտալսկու կողմից հաճախ կիրառվող «տնային աշխատանք» արտահայտությունը, որը, ըստ նրա, թեև բառացի թարգմանվում է «տնային աշխատանք», բայց նկատի է առնվում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայնությունից բխող, կատարվող քայլերը:

«Համաձայնագիրը պատմական նշանակություն ունի ՀՀ-ի համար, և մեր երկրի կողմից իրականցված արտաքին քաղաքականության առանցքային դրվագներից մեկն է: Մի քաղաքականություն, որն իրականացվել է գրեթե ոսկերչական ճշգրտությամբ, քաղաքականություն, որի արդյունքում ՀՀ-ն այսօր Արևելյան գործընկերության միակ պետությունն է, որը լիարժեք անդամակցելով անվտանգության մեկ այլ բևեռի՝ ՀԱՊԿ-ի հետ, լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ, նման ամբիցիոզ համաձայնագիր է ստորագրել, և այսօր քննարկում են վավերացման հարցը»,-ասաց նա:

Հաջորդ կարևոր դիտարկումը թեև, ըստ նրա, համաձայնագրում չկա, բայց կարևոր է: «Վերբերում է ՀՀ անվտանգությանն ընդհանրապես: Բոլորս հատել ենք պատմական այն շրջափուլը, երբ անվտանգությունը դիտարկվում է միայն տվյալ երկրի վրա գործադրված ռազմական էքսպանսիան: Կան աշխարհաքաղաքական բևեռներ, ռազմական շահեր և դրանցից բխող մարտահրավերներ: Եվ ահավասիկ ՀՀ-ին հաջողվել է պատմական այս շրջանում, երբ ՌԴ-ի և Արևմուտքի քաղաքական շահերի հակադրմանը թվացյալ այլընտրանքներ չթողնելու իրականություն է, ՀՀ-ին հաջողվել է առանց որևէ կորստի դուրս գալ շահերի տիրույթից և դառնալ յուրահատուկ կամուրջ, որն արժանիորեն գնահատվել է ԵՄ գործընկերների կողմից»,-ասաց նա:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ