25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գերմանիայում բոյկոտում են Էրդողանին.Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է Բեռլինից

Շուրջ 400-450 ցուցարարներ հավաքվել են Բեռլինի կենտրոնում` Բրանդենբուրգյան դարպասների մոտ` բոյկոտելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Գերմանիա:

Henaran.am-ի թղթակիցը Բեռլինից հաղորդում է, որ ժամեր շարունակ ցուցարարները չեն լքում Խորհրդարանին եւ վարչապետի նստավայրին հարող փողոցները: Բրանդենբուրգյան դարպասների մոտ հիմնականում հավաքվել են Գերմանիայում ապրող ազգային եւ կրոնական փոքրամասնությունները: 

Ընդդեմ Էրդողանի վարչակարգի կոչերով հանդես են եկել մասնավորապես ալեւիական համայնքի ներկացացուցիչները: Ցուցարարները Բեռլին են ժամանել նաեւ այլ քաղաքներից:

Քիչ առաջ ոստիկանները կանգնեցրել են դեպի Բրանդենբուգյան դարպասներ շարժվող քուրդ ցուցարարների ավտոբուսները: Քրդերը ծածանում էին PKK –ի եւ Աբդուլահ Օջալանի նկարներով դրոշներ ու պաստառներ: Քանի որ PKK Գերմանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն եւ վերջինիս գրոծունեությունն արգելված է Գերմանիայի տարածքում, իրավապահ մարմիններն առավել խստապահանջ են քուրդ ցուցարարների հանդեպ:

Ցուցարարների մեկ այլ խումբ, շուրջ 150 հոգի, հավաքվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի առաջ, որտեղ եւ տեղի է ունեցել Մերկել-Էրդողան հանդիպումը: Էրդողանն ակնկալում է Մերկելից, որպեսզի պաշտոնական Բեռլինն աջակցի Անկարային ` Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում:

Էրդողանի այցը Գերմանիա բոյկոտում են նաեւ Գերմանիայում գործունեություն ծավալող մի քանի թուրքական հասարակական, մասնավորապես երիտասարդական կազմակերպություններ: Որոշ պաստառներում Էրդողանը ներկայացված է Հիտլերի տեսքով:

Էրդողանի այցի կարեւորագույն բաղադրիչներցի մեկն էլ մոտ ապագայում Թուրքիայում նախատեսված ընտրություններն են: Էրդողանը, Գերմանիայում հանդիպելով թուրքական համայնքի հետ, ակնկալում է նրանց վստահության քվեն ստանալ նախ մարտ ամսին տեղական ինքնակառավարման մարմինների, ապա ամռանը` նախագահական ընրտություններում: Գերմանացի պատգամավոր Էրիկա Շթայնբախը պահանջել է Էրդողանից ներողություն խնդրել եւ այլեւս չժխտել Հայոց ցեղասպանության փաստը:

http://henaran.am/news_view.php?post_id=35569

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ