19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ողբերգություններ, որոնք տեղի են ունեցել դպրոցներում /ֆոտոշարք/

Նախօրեին Մոսկվայի դպրոցներից մեկում տեղի ունեցած աղբեգությունը ցնցեց բոլորին` բարձր դասարանցին գերի էր վերցրել մի ամբողջ դասարանի, ապա սպանել ուսուցչին ու ոստիկանի:

Ցավոք, այս միջադեպը առաջինը չէ, դպրոցներում նման ողբերգություններ էլի եղել են, որոնք ցնցել են մարդկանց: «Ինտերֆաքսն» առանձնացրել է դրանցից մի քանիսը:

1996 թվականի մարտի 13-ին 43-ամյա Թոմաս Հեմիլթոնը, 4 ատրճանակով զինված, կրակ էր բացել Շոտլանդիայի Դանբլեյն քաղաքի դպրոցներից մեկում: Կրակոցների արդյունքում 5-6 տարեկան 16 աշակերտ էր մահացել, ինչպես նաեւ նրանց ուսուցչուհին: Եւս 15 հոգի վիրավորվել էին: Մարդասպանն այնուհետեւ ինքնասպան եղավ:

1999 թվականի ապրիլի 20-ին ԱՄՆ-ի Կոլումբայն քաղաքի երկու բարձր դասարանցի` Էրիկ Հարրիսն ու Դիլան Կլիբոլդը, զենք էին տարել դպրոց ու կրակ բացել բոլոր նրանց վրա, ովքեր հայտնվել էին նրանց ճանապարհին: 17 հոգի մահացան, այդ թվում` կրակողները, որոնք ինքնասպան եղան, եվս 23 հոգի վնասվածքներ էին ստացել:

2002-ի ապրիլի 26-ին Գերմանական Էրֆուրտ քաղաքում 19-ամյա Ռոբերտ Շտայնհոյզերը իր հարազատ դպրոց էր գնացել զենքով ու կրակ բացել, 16 հոգի մահացան, որոնցից 13-ը` ուսուցիչներ: Հանցագործը այս դեպքում եւս ինքնասպան եղավ:

2009-ի մարտի 11-ին Գերմանիայի Վիննենդեն քաղաքում տեղի ունեցավ ամենախոշոր մասսայական սպանությունը դպրոցում: 17-ամյա Թիմ Կրետչմերը հոր ատրճանակով դպրոցում 12 հոգու էր սպանել, ապա կրակ բացել ոստիկանների վրա, ինչի արդյունքում եւս 16 հոգի մահացել էին` այդ թվում` հենց ինքը:

2012-ի դեկտեմբերի 14-ին 20-ամյա Ադամ Լենզան ԱՄՆ-ի Նյութաուն քաղաքի դպրոցներից մեկում կրակ էր բացել: Ադամը դեպքից րոպեներ առաջ սպանել էր հարազատ մորը, իսկ դպրոցում նրա զոհը դարձան 6-7 տարեկան 20 աշակերտներ: Ոստիկանների ժամանումից հետո մարդասպանն ինքնասպան եղավ:

2011-ի ապրիլի 7-ին, Բրազիլիայում` Ռիո-դե-Ժանեյրոյում, 23-ամյա Մենեզես դե-Օլիվեյրան գնացել էր իր հարազատ դպրոց եւ կրակ բացել, արդյունքում 12 հոգի մահացան: Օլիվեյրան եւս ինքնասպան եղավ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ