25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե քվեարկենք կողմ, կնշանակի, որ այլևս ընդդիմություն չենք. Բագրատյանը՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունից (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հարցազրույցից ինքն էլ է հասկացել, որ կարծես թե իշխանությունը հստակ կողմնորոշվել է՝ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետի թեկնածուն: Այս մասին նա նշեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Բայց մենք, որպես քաղաքական ուժ, իրավունք չունենք, մինչև փաստացի առաջադրում չլինի, քննարկենք, որովհետև քաղաքական որոշումները ենթադրությունների հիման վրա չենք կառուցում, հետևաբար մենք որևէ քննարկում չենք ունեցել, որոշում չունենք»,-հայտնեց նա:

Henaran.am-ի հարցին, թե հաշվի առնելով նախագահության նախորդ 10 տարիները՝ արդյոք, ըստ «Ծառուկյան» դաշինքի, Սերժ Սարգսյանը պիտի լինի վարչապետ, թե ոչ, Ս. Բագրատյանը պատասխանեց, որ անձը կարող է նախագահ աշխատել այլ որակներով, վարչապետ՝ այլ, և անձը շատ երկրորդական է, խնդիրը համակարգն է:

Պատգամավորն ասաց, որ իրենք մշտապես էական փոփոխությունների համար առաջարկներ են ներկայացնում, դրանց թվում ընդդիմադիրներին լծակներ տալու վերաբերյալ առաջարկներ, սակայն իշխանության կողմից չեն ընդունվում:

«Քաղաքական կամքի հույսին, որ մնանք, 30 տարի այս վիճակում ենք»: Հարցին, թե եթե այս պարագայում «Ծառուկյան» դաշինքը որոշի կողմ քվեարկել ՀՀԿ-ի՝ վարչապետի թեկնածուին, ինքը կամ մյուս պատգամավորները ստիպված են լինելու արդյոք լուռ ու մունջ ենթարկվելու, նա ասաց. «Մենք նման խնդիր չունենք, եթե քվեարկենք կողմ, կնշանակի, որ մենք այլևս ընդդիմություն չենք, տրամաբանորեն քաղաքագիտության տեսակետից մենք չենք կարող կառավարության ծրագրին կողմ լինել: Եթե մենք ընդդիմություն ենք և կողմ ենք, հասկանալի չի լինի»:

Պատգամավորն ասաց, որ պատրաստ է այս կարծիքը հիմնավորելու: Հարցին, թե եթե կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշի, որ կողմ են քվեարկելու, ինչ կլինի, նա արձագանքեց. «Գագիկ Ծառուկյանը երևի ամենաքիչն է կարծիք պարտադրում ձեր իմացած քաղաքական գործիչներից, նա իդեալական լսել ու բանավիճել գիտի»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ