29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԲ-ն երբեք չի թաքցնում արձանագրված արտակարգ միջադեպերը.պարզաբանում

129960

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղական լրատվամիջոցներին հորդորում է ձեռնպահ մնալ բանակում տեղ գտնող արտակարգ պատահարների մասին ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները տարածելու գայթակղությունից:

Պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում  ասվում է. «Համոզված եղեք, որ պաշտպանության բանակը երբեւիցե չի թաքցրել եւ չի թաքցնելու արձանագրված արտակարգ միջադեպերը: Պարզապես անհրաժեշտ է հասկանալ, որ մեր կողմից տեղեկատվության «ուշացումով» տարածումը պայմանավորված է պատահարի իրական պատճառները ճշտելու, կատարվածի մասին ծնողներին իրազեկելու (որպեսզի վերջինները դեպքի մասին չտեղեկանան համացանցից) եւ մի շարք այլ օբյեկտիվ հանգամանքներով:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը կոչ է անում լրատվամիջոցներին ըմբռնումով ընդունել մեր հորդորը եւ հետեւել պաշտոնական տեղեկատվությանը»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ