24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանն այն թիմի անդամ է, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է. Շարմազանով (տեսանյութ)

Յուրաքանչյուր քաղաքական ուժի գնահատական ժողովուրդը տալիս է ընտրությունների ժամանակ, և մինչև հարգարժան պարոն Կարապետյանի գալը կուսակցություն ժողովուրդը մեկ անգամ արդեն Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժին տվել է վստահության քվեն. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ պետք չէ մեկ անձով պայմանավորել կուսակցության հաջողությունները:

Ըստ նրա՝ պետք  չէ համեմատել իշխող կուսակցության նախագահին ու նրա տեղակալներից որևէ մեկին. «Կարեն Կարապետյանն այն թիմի անդամ է, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է»: Շարմազանովը հավելեց, որ Կարեն Կարապետյանը իրենց թիմի առանցքային անդամ է:

Հարցին, թե ինչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը չհամաձայնի լինել վարչապետ, Շարմազանովն արձագանքեց, որ երբ ասում են անփոխարինելի է, նշանակում է, որ խոսքն այն մարդկանց մասին է, առանց որոնց երկիրը շատ բան կկորցնի: «Առկա գործող քաղաքականության մեջ ավելի պատրաստված, ավելի փորձառու, ավելի հմուտ գործիչ, քան Սերժ Սարգսյանն է այս պահին ես չեմ ճանաչում»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ