29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Երեք հոգի հացադուլի մեջ է. թեժ գիշեր Ազատության հրապարակում

30443182_1598183840302737_3879516131660136448_n

Երևանի Ազատության հրապարակում շարունակվում է ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հայտարարած անժամկետ նստացույցը:

Henaran.am- ի թղթակցի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց, որ նստացույցից բացի նույն պահանջով հացադուլ են հայտարարել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ազատամարտիկ Պարգև Բադոյանը և մի երիտասարդ՝ Անդրանիկ անունով:

«Դէ բոլորս միասնական ենք, նույն պահանջով և հավատում ենք, որ մոբիլիզացիա կլինի և մարդիկ Հայաստանից հեռանալու փոխարեն կգան Ազատության հրապարակ: Էլ չգիտենք ո՞նց գլխի գցենք, որ ավելի վատ չի լինում»,-նշեց Ավետիսյանը:

Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց նաև, որ գիշերը հանգիստ չի անցել.«Արամ Հարությունյանը փոքրիկ վրան էր տեղադրել ու ոստիկանները ահագին քաշքշուկ սարքեցին: Վերջը հանեցին վրանը՝ պատճառաբանելով, որ քաղաքապետարանից թույլտվություն չկա»,-մանրամասնեց գնդապետը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ