17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գնալ տուն եւ սպասել. Հայկական Ժամանակ

Թերթին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը ՀՀ նա­խագահի աշխատակազմի որոշ քաղծսսոայողների այս օրերին գործուղում է կառա­վարության աշխատակազմ: Գործընթացը կարգավոր­վում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն Ազգային ժո­ղովում ընդունվել են մարտի 23-ին: Օրենքով նախա­տեսվում է, որ մինչեւ հուլիսի 1-ը ՀՀ նախագահի աշխա­տակազմի քաղծառայողները կարող են առանց մր­ցույթի շարունակել աշխատել վարչագետի աշխատակազմում զբաղեցնելով նույն խմբի պաշտոններ: Այս պարագայում վերջնահաշվարկ չի կատարվում, ստաժը չի ընդհատվում, աշխատավարձի փոփոխու­թյուն տեղի չի ունենում, եթե պարտականությունների ավելացում կւս նվազում չի նախատեսվում:

Երեկ Սերժ Սարգսյանը մինչ իր լիազորությունների ավարտը աշ­խատանքից ազատել էր իր խոսնակին, օգնականնե­րին, խորհրդականներին: Ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյւսնը Հժ-ին տեղեկացրել էր, որ աշխատակազմին ասել են գնալ տուն եւ սպասել: Իսկ ՀՀ 4-րդ նախա­գահ Արմեն Աարզսյանն առանց աշխատակազմի է: Երեկվանից նա տեղակայվել է Մաշտոց 47 հասցեում կառավարության ընդունելությունների նախկին տանը: Երեկվա դրությամբ ՀՀ նախագահը ոչ խոսնակ ուներ, ոչ խորհրդական, ոչ աշխատակազմի ղեկավար:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ