29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Մայր անունը պիտի դառնա ու մնա սրբազան մենաշնորհը միայն և միայն հայրենակրոն մայրերի»/տեսանյութ/

Ապրիլի 7-Ին Երևանի հենակետային բժշկական քոլեջում տեղի ունեցավ միջոցառում՝ «Աստվածօրհնյալ մայրեր հայոց» խորագրով, որն իր խորությամբ մեծ հիացմունք և հուզմունք պատճառեց միջոցառմանը մասնակից քոլեջի դասախոսական կազմին, ուսանողներին, հյուրերին:

 Ցերեկույթը պատրաստել էին ԵՀԲՔ-ի Հանրակրթական առարկաներ և Դեղագործության բաժնի ուսանողները`հայոց պատմության դասախոս Աննա Մկրտչյանի ղեկավարությամբ:

«Այսօր՝ ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ավետման օրը մեր  երկրում նշվում է նաև որպես մայրության և գեղեցկության տոն: Աստվածայինի և մարդկայինի միաձուլման այս օրվա խորհուրդն են իրենց մեջ կրում հայ մայրերը: Մեր  տոնական միջոցառումը կրում է Աստվածօրհնյալ մայրեր հայոց խորագիրը: Անգնահատելի է հայ կնոջ դերը մեր պատմության, մեր ազգային ազատագրական պայքարի ու մեր կերտած հաղթանակների մեջ: Հերոսապատումի  մի փառավոր էջ, որը դուք եք գրել Ձեր անսահման հեզությամբ, նվիրվածությամբ ու խիզախությամբ: Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը: Այսպես է գնահատում մորը մեծն զինվորականն ու մտածողը, սպարապետ Գարեգին Նժդեհը: Ահա թե ինչու մեր իրականության մեջ` ՄԱՅՐ անունը պիտի դառնա ու մնա սրբազան մենաշնորհը միայն և միայն հայրենակրոն մայրերի»,-իր խոսքում ընդգծեց Աննա Մկրտչյանը:

Ուսանողները հանդես եկան երաժշտական կատարումներով, ասմունքով և նաև փոքրիկ բեմականացմամբ:

Մանրամասները` տեսանյութերում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ