29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

30 ավտովթար երեք օրում. զոհվել է 3, վիրավորվել 38 մարդ

download

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 6-ից 9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 113 դեպք։

Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 41, մարմնական վնասվածք հասցնելու 29, խարդախության և անձնական ունեցվածքի գողության 8-ական, խուլիգանության 6, թմրամիջոցի հայտնաբերման 4, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, անձի առևանգման ու ապօրինի ծառահատման 2-ական, ավազակային հարձակման, բնակարանային գողության, դրամանենգության և զենք-զինամթերքի առգրավման 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 17 և հայտնաբերման 8 դեպք։ Ընդհանուր առմամբ ներկայացվել է 4 ինքնաձիգ, ինքնաշեն 1 ինքնաձիգ, ատրճանակի նմանվող ինքնաշեն 2 սարք, 1 հրացան, 14 պահունակ, 11 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, 1 ծխագլանակ, արկի 1 պայթուցիչ, նռնակի 2 պայթուցիչ, հակատանկային 1 արկ և տարբեր տրամաչափի 1606 փամփուշտ։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, անձնական ունեցվածքի գողության և պետական հասարակական ունեցվածքի գողության 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ