29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ամբողջ ընտանիքով թունավորվել են.Բոտուլիզմի դեպք Շիրակի մարզում

unnamed

Բոտուլիզմի ախտանշաններով ապրիլի 7-ին Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շիրակի մարզի Բենիամին գյուղի բնակչուհի 1964 թվականին ծնված Կարինե Մ.-ն:  Նրա մոտ ախտորոշվել է սննդային թունավորում՝բուտուլիզմի հարուցիչներով: Նրա վիճակը գնահատվում է ծանր, գտնվում է Գյումրիի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է:

Հաջորդ օրը՝ ապրիլի 8-ին նույն ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել ընտանիքի մյուս անդամները, Կարինե Մ.-ի որդին և հարսը՝ 30 տարեկան Արթուր Հ.-ը եւ 20 տարեկան Թերմինե Հ.-ը:

Պարզվել է, որ ընտանիքի 6 անդամներից 3-ը պահածոյացված սմբուկ և բիբար են  կերել։Նրանք ստացել են համապատասխան բուժօգնություն և Գյումրի բժշկական կենտրոնում որոշել են սննդային թունավորում ստացած պացիենտներին  տեղափոխել Գյումրիի ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց։

Պահածոյի մնացորդները վերցվել են: Արթուրը եւ Թերմինեն ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցում են շարունակում բուժումը, նրանց վիճակը գնահատվում է բավարար, բայց դեռ ծանր է ընտանիքի մոր՝ Կարինե Մ.-ի վիճակը, նա վերակենդանացման բաժանմունքում է։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ